National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից
22.04.2024
Ժամը 10:00
114 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետեւյալ օրենքի նախագծի վերաբերյալ եւ առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում․
1) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-798-15.03.2024-ՖՎ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյան
Հարակից զեկուցող(ներ)`Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյան
2.
Քննարկվեց եւ ընդունվեց ի գիտություն Բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ:

Զեկուցող` Բյուջետային գրասենյակի փորձագետ Արմինե Վարշամյան
3.
Հանձնաժողովը որոշեց սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, 334 սրահում «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կոշտ թափոնների կառավարման գործընթացի կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։

Զեկուցող՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am