Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի՝ ՀՀ առողջապահության
նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների
կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ
եզրակացությունը։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին պարզաբանումներ, որոնք պատգամավորների գնահատմամբ ունեն լրացուցիչ մեկնաբանության կարիք և ելնելով վերոնշյալից Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի առաջարկով որոշվեց նիստը հետաձգել մինչև մարտի 25-ը։