Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Քվեարկության արդյունքներով (ներկա 6-ից. կողմ-6, դեմ-0)՝ Հանձնաժողովը, "Ազգային ժողովի կանոնակարգ" սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Սավկայի Ջանջուղազյանի թեկնածությունը:
Զեկուցող` Գևորգ Պապոյան
2.
Քվեարկության արդյունքներով (ներկա 5-ից. կողմ-5, դեմ-0)՝ Հանձնաժողովը, "Ազգային ժողովի կանոնակարգ" սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակի Սահակյանի թեկնածությունը: