Постоянная комиссия по государственно-правовым вопросам
Сферы деятельности:
конституционно-правовые вопросы, партии, избирательная система, Регламент Национального Собрания, референдум, Конституционный Суд, правосудие, судоустройство, прокуратура, следственные органы, принудительное исполнение судебных актов, уголовно-исполнительная служба, амнистия, публичная служба и законы, регулирующие эти сферы, изменения в Конституции, гражданский, уголовный кодексы, Кодекс об административных правонарушениях , кодексы судопроизводства
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյան
`
Պատգամավոր Արթուր Դավթյան
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջարկել Ազգային ժողովին Կ-634-01.06.2020-ՊԻ-011/1 նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանել երեք ժամ: Կ-634-01.06.2020-ՊԻ-011/1 նախագիծը համալրվել է երկու նոր նախագծերով, որոնց անվանումները նշված են համապատասխան ամփոփաթերթում:
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում, ինչպես նաև 2-րդ կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 03.05.2021թ.
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Հանձնաժողովը գտավ, որ չնայած նախագծի նպատակը անձանց կողմից տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքի երաշխավորումն է, այնուամենայնիվ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից լրացվող հոդվածում օգտագործվող ձևակերպումները խիստ վիճահարույց են, քանի որ հանցագործության հատկանիշ համարվող տեղեկությունների շրջանակն ակնհայտ անորոշ է և գնահատողական, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել իրավակիրառ պրակտիկայում:
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծով բերված կարգավորումները սահմանափակում են գույքի ապագա սեփականատիրոջ՝ պետության կամ համայնքի իրավունքները, այն հետագայում նպատակային՝ պետական կամ համայնքային շահերի ծառայեցնելու մասով և չեն լուծում առկա խնդիրները, քանի որ ըստ էության, ընթացակարգային առումով չեն բացառում հետագա դատական գործընթացները: