առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
28.10.2019 |
Թեեւ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը չի հանդիսանում գլխադասային, ստորեւ ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման համար, հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ հանրային հնչեղությունը՝ հանձնաժողովն իր 2019 թվականի նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ին կազմակերպվող հերթական նիստում քննարկելու է այն եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովին է ներկայացնելու հանձնաժողովի գրավոր եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ:
ա) Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին Հեղինակ` ՀՀ կառավարություն բ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին Հեղինակ` ՀՀ կառավարություն գ) «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հեղինակ` ՀՀ կառավարություն դ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հեղինակ` ՀՀ կառավարություն ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ