National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Архив
Письмо Комиссии
Ваше имя: Ваша эл. почта: Сообщение:

CAPTCHA Image


 
Постоянная комиссия по государственно-правовым вопросам и защите прав человека
Сферы деятельности:
конституционные изменения, избирательная система, референдум, Конституционный Суд, правосудие, публичная служба, судебная система, прокуратура, гражданское, уголовное, административное законодательство, Регламент Национального Собрания, защита прав человека, права ребенка, адвокатура, нотариат, партии, общественные объединения, религия, равные права женщин и мужчин, национальные меньшинства, этика высокопоставленных должностных лиц, принудительное исполнение судебных актов, уголовно-исполнительная служба и законы, регулирующие эту сферу
Эл. почта legcom@parliament.am
Tел. (374-11) 513349




4
21.02.2018
11:00
314
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Նորմատիվ իրավական ակտերի մասին
-152-10.10.2017-ՊԻՄԻ-011/0
`


`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
-050-06.07.2017,10.01.2018-ՊԻՄԻ-011/
`


`ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյան
`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) ա) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-166-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


բ) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրաետության օրենքում լրացում կատարելու մասին
-1661-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


գ) «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-1662-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


դ) «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-1663-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


ե) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-1664-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


զ) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-1665-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


է) «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-1666-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


ը) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-1667-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


թ) «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-1668-24.10.2017-ՊԻՄԻ-011/
`


`ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյան
`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
Սույն արձանագրության 1-ին և 2-րդ կետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 26.02.18թ.:
5.
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0
` Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան


`Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյան
2) 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ
-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0
Автор` "Исход" Фракция


`Պատգամավոր Նիկոլ Փաշինյան
`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
1. «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի (Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0) վերաբերյալ բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝
1) 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում արդեն իսկ մանրամասն նշված են այդ իրադարձությունների առաջացման և զարգացումների համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքների վերաբերյալ վերլուծությունները, քննադատությունները, ինչպես նաև դրանց շտկման ուղղված միջոցառումների մի ամբողջ համալիր: Բացի այդ, 2010-2012թ.թ. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Ազգային ժողովի հանձնարարությամբ իրականացրել է ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում (մոնիթորինգ) և արդյունքների մասին մինչև 4-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ Ազգային ժողով է ներկայացրել չորս եզրակացություն, որոնցում մանրամասն արձանագրվել են յուրաքանչյուր միջոցառման առնչությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված աշխատանքները:
2) Հայտարարությունում ներառված են իրավական գործընթացներ սկսելու կոչեր (դիմել գլխավոր դատախազին, օրենք ընդունել և այլն), մինչդեռ նախաձեռնության հեղինակը հայտարարում է, որ իրավական գործընթացներն անարդյունավետ են:
3)Հայտարարության քաղաքական բնույթի կետերը բացարձակապես ուղված չեն այդ մտահոգությունների համար հիմք հանդիսացած հանգամանքները վերացնելուն:
4) Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիմքով մարտի 1-ի արդյունքում զոհված, սպանված անձի իրավահաջորդը (անկախ նրանից, թե քրեական գործով ճանաչված է տուժող, թե ոչ) իրավունք ունի դիմելու փոխհատուցման համար:
5) Հայտարարության անհրաժեշտությունը բացակայում է, թե փաստագրական տեսակետից, թե խնդիրների լուծման նպատակահարմարության տեսակետից:
2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Պ-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ բացասական եզրակացության պատճառը նախագծի ընդունման անհրաժեշտության բացակայությունն է:
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առաջարկել Ազգային ժողովին հետևյալ նախագծի քննարկման տևողությունը սահմանել երկու ժամ.
1) Նորմատիվ իրավական ակտերի մասին
-152-10.10.2017-ՊԻՄԻ-011/0
`


`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ



Председатель НС  |  Депутаты|  Совет НС  |  Комиссии  |  Фракции  |  Аппарат
Законодательство  |   Новости  |  Внешние связи   |  Связь с избирателями  |  Ссылки  |  RSS
|   azdararir.am