National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն, նոտարիատ, կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513349




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
31.01.2018
Ժամը 11:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-207-07.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-212-13.12.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Արփինե Հովհաննիսյան
Հիմնական զեկուցող`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Անդրանիկ Հարությունյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-188-20.11.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք
(երկրորդ ընթերցում)
Կ-209-11.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Գևորգ Կոստանյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Պ-208-08.12.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Արմեն Ռուստամյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արմեն Ռուստամյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Պ-213-14.12.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Կարինե Աճեմյան, Ալիկ Սարգսյան, Ֆելիքս Ցոլակյան, Ռուզաննա Մուրադյան, Ռաֆիկ Գրիգորյան, Հակոբ Բեգլարյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Կարինե Աճեմյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյան
3) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Պ-214-14.12.2017-ՊԻՄԻ-012/0
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Ֆելիքս Ցոլակյան, Հակոբ Բեգլարյան, Կարինե Աճեմյան, Ալիկ Սարգսյան, Մուրադ Մուրադյան, Ռուզաննա Մուրադյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Կարինե Աճեմյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյան
5.
Սույն արձանագրության 1-ին և 2-րդ կետերի 2-րդ ենթակետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 05.02.18թ.:
6.
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Խ-235-26.12.2017-ՊԻՄԻ-012/0
Հեղինակ` «Ելք» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արտակ Զեյնալյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝
1) նախագծի վերնագիրը պարունակում է պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու մասին գնահատողական եզրահանգում, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պատգամավորական էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կարող է նման եզրակացություն ներկայացնել կամ չներկայացնել միայն իր իրավասությանը վերապահված հարցը քննարկելուց հետո:
2) նախագծով հիմնավորված չէ պատգամավորական էթիկայի կանոնը (ները) խախտելու փաստի առկայությունը, մինչդեռ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել պատգամավորական էթիկային առնչվող հարցի քննարկման և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար, իսկ որոշակի փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու համար Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված են այլ կառուցակարգեր:
7.
Հետեւյալ նախագծերի քննարկումը հետաձգել է մինչեւ երկամսյա ժամկետով.
1) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-211-13.12.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Միհրան Պողոսյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Միհրան Պողոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Էդմոն Մարուքյան
2) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS