National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513349




Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից
03.12.2012
Ժամը 10:00
314 սենյակ
1.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ մեկ տարով.

1) 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Պ-113-09.10.2012-ՊԻ-011/0
Հեղինակ` Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Զուրաբյան, Գագիկ Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյան, Լյուդմիլա Սարգսյան, Արամ Մանուկյան
2.
Նախագծին հավանություն տալու համար կոալիցիայի առաջարկած պայմաններն են՝ 1-ին պայման- ժամանակավոր հանձնաժողովի կազմը պետք է ձևավորվի հավասարության սկզբունքով այնպես, որ հանձնաժողովի կազմում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությունը ներկայացնող անդամները կազմեն հանձնաժողովի անդամների կեսը: 2-րդ պայման- նախագծի հիմնավորումը դարձվում է չեզոք և չպետք է պարունակի քաղաքական և իրավական գնահատականներ: 3-րդ պայման- նախագծի 1-ին կետում պետք է շեշտվի, որ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության արդյունքում տալու է իր գնահատականը ձեռնարկած միջոցառումների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ, իսկ նախագծի 3-րդ կետի «ա» ենթակետից առաջարկվում է հանել «որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություններ» բառերը: 4-րդ պայման- հեղինակները «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկումը հետաձգում են մինչև 1 տարի ժամկետով և վերոհիշյալ առաջարկություններով հանդերձ հարցը ներկայացնում են քննարկման ՀՀ նախագահի ընտրություններից հետո:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԴ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28.11.2012
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

12.11.2012
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

09.11.2012
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

19.10.2012
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

28.09.2012
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

07.09.2012
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

22.06.2012
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am