Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2012 թվականի դեկտեմբերի 3- 6-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ 2012 թվականի դեկտեմբերի 3- 6-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Հետևյալ հարցի քննարկումը շարունակել 03.12.2012թ.ժ.10-00-ին
1)
2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին