Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2013 թվականի հունիսի 10- 13-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
ա) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
2.
Ներկայացնել դրական եզրակացություն «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին»
Հարակից զեկուցող՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
3.
Հանձնաժողովը որոշեց 2013 թվականի հունիսի 28-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով: