Տպել
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ
Էլ. փոստ pasht@parliament.am
Հեռ. (374-11) 513461




Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից
07.06.2013
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2013 թվականի հունիսի 10- 13-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) ա) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-039-17.08.2012,25.02.2013-ՊԱ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0391-17.08.2012,25.02.2013-ՊԱ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
2.
Ներկայացնել դրական եզրակացություն «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին»

Հարակից զեկուցող՝
ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
3.
Հանձնաժողովը որոշեց 2013 թվականի հունիսի 28-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԿ. ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

26.11.2013
Քաղվածք թիվ 13 նիստի արձանագրությունից

12.11.2013
Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից

05.11.2013
Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

24.09.2013
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից

03.09.2013
Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

15.03.2013
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

22.02.2013
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

29.01.2013
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից