Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ 2012 թվականի դեկտեմբերի 3- 6-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
2)
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2012 թվականի դեկտեմբերի 3- 6-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.
1)
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
3.
ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը քվեարկության արդյունքում որոշեց` սույն թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին ՀՀ Աժ N 334 դահլիճում <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները>> թեմայով անցկացնել խորհրդարանական լսումներ: