Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ
|
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
07.09.2012
Ժամը 11:00
414 սենյակ
|
|
1. |
Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Մասնակցում էին հանձնաժողովի անդամ 5 պատգամավորներ` Կորյուն Նահապետյանը, Գրիգոր Գրիգորյանը, Կարո Կարապետյանը, Իշխան Խաչատրյանը և Վահան Հովհաննեսյանը:
Օրակարգ`
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին:
Հիմնական զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ներկայացրեց հանձնաժողովի կանոնադրության նախագիծը, պատասխանեց հանձնաժողովի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցերին:
Հարցը նախագահողի կողմից դրվեց քվեարկության, ինչի արդյունքում հանձնաժողովի անդամները միաձայն որոշում ընդունեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին:
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | Կորյուն Նահապետյան |
|