2011 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 10:00-ին Կոնգրես հյուրանոցի «Բալրում» սրահում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի,
|
Սոցիալական հարցերի,
|
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի,
|
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի
|
մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներ:
Լսումների ընթացակարգի մասին կտեղեկացվի լսումների ընթացքում:
Լսումներին մասնակցելու համար հայտերը (կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը) ընդունվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ի ժ. 18.00-ը, հետեւյալ էլ. փոստերով` health@parliament.am
, hhkl@parliament.am
եւ հեռախոսահամարներով` 010-513-319, 010-513-321, 010-513-288:
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության , մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
|
Ա.ԲԱԲԼՈՅԱՆ
|
ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
|
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
|
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
|
Ա.ԴԱՎԹՅԱՆ
|
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
|
Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ
|