Տպել
Առողջապահության, մայրության եւ մանկության* հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն եւ մանկություն
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-10) 513319


01.12.2011

«Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով խորհդարանական լսումներ

         2011 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 10:00-ին Կոնգրես հյուրանոցի «Բալրում» սրահում   տեղի կունենան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի,
Սոցիալական հարցերի,
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի,
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի
մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներ:
         Լսումների ընթացակարգի մասին կտեղեկացվի լսումների ընթացքում:
         Լսումներին մասնակցելու համար հայտերը (կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը) ընդունվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ի ժ. 18.00-ը, հետեւյալ էլ. փոստերով` health@parliament.am , hhkl@parliament.am եւ հեռախոսահամարներով` 010-513-319, 010-513-321, 010-513-288:
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության , մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա.ԲԱԲԼՈՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Ա.ԴԱՎԹՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ