Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ 2017 թվականի փետրվարի 6- 9-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
«Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2017 թվականի փետրվարի 6- 9-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին