Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10643-20.09.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը սահմանված պահանջներին կամ կարգին համապատասխան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1-րդհոդվածով.

«Հոդված 38.1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատակազմի միջոցով:

2. Աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների առավելագույն թիվը եւ հաստիքացուցակը հաստատում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

3. Աշխատակազմի աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41?1-րդհոդվածով.

«Հոդված 41.1 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ֆինանսավորումը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելումասինՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (Հանձնաժողովի ծախսերի նախահաշվի նախագիծը):

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը եւ պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

5. Պետական բյուջեի ծախսային մասումԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով»:

Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը դրանք ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների եւ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու, կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջականտվյալ ներկայացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը եւ վարչական տույժեր նշանակելը:»:

Հոդված 6. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 10-ից:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը ենթակա է ստեղծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչեւ 2017 թվականի փետրվարի 15-ը: Մինչեւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի ստեղծումը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության նյութատեխնիկական եւ կազմակերպական աջակցությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը: