Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային
օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն,
բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային,� ապահովագրական եւ
արժեթղթերի) շուկաներ
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի 2011 թվականի նոյեմբերի 14- 17-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Հաստատել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012թ. գործունեության ծրագիրը» եվ ՀՀ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի քննարկմանը ներկյացնել որոշման նախագիծը հետեւյալ բովանդակությամբ.
Նախագիծ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ժ Ո Ղ Ո Վ Ի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012թ. գործունեության ծրագրի» վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հաստատել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012թ. գործունեության ծրագիրը»:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ
ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ