National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
17.06.2008
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն Ազգային ժողովում

Հունիսի 17-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային:

Հանդիպման առանցքում «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր, որն արդեն կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողովում եւ հանձնաժողովում քննարկումներից հետո աշնանային նստաշրջանում  ԱԺ լիագումար նիստում կքննարկվի: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իրազեկեց տիկին Հալեպոտային, որ ոչ միայն օրինագծին, այլեւ իր ուշագրավ առաջարկություններին է ծանոթացել, եւ կարեւորելով օրինագծի ընդունումը` վստահեցրեց, որ հանձնաժողովում կազմակերպվող քննարկումներին կհրավիրվեն նաեւ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները: ԱԺ  նախագահն ընդգծեց, որ անկախության վերականգնումից հետո այս խնդիրը ծագել է մեր երկրում` Ադրբեջանից բռնագաղթված եւ փախստականի կարգավիճակ ստացած հարյուր հազարավոր հայերի դեպքում, որոնց  համար պետությունը հնարավորն արել է` ստանալով նաեւ միջազգային տարբեր գործընկերների աջակցությունը: Շատ ժամանակ չի մնացել, որ խնդիրը ընդհանրապես լուծված համարվի: Այնուհանդերձ` այս խնդիրը համաշխարհային նշանակություն ունեցող է, որ ծագում է գրեթե բոլոր երկրներում եւ օրենսդրական կարգավորումը անհրաժեշտություն է, որպեսզի եւ պետությունը, եւ փախստականի կարգավիճակում հայտնված մարդիկ հստակ պարտավորություններ ու լիազորություններ ունենան: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ աշնանային նստաշրջանում օրինագիծը երեք ընթերցումներով կընդունվի եւ արդեն տարեվերջին Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք «Փախստականների եւ ապաստանի մասին»: 

 ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան կարեւորելով օրինագծի ընդունումը, նշեց, որ ՄԱԿ-ի գրասենյակը օրինագծի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել եւ իրավ շահագրգգռված է օրինագծի ընդունումով, որպեսզի Հայաստանը, որ 1993 թ. վավերացրել է 1951 թ. ընդունված փախստականների մասին կոնվենցիան, ունենա փախստականների եւ ապաստանի մասին միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք, որը նաեւ եվրոպական հարեւանության ծրագրով շարժվելու հնարավորություն է ստեղծում: Տիկին Հալեպոտայի գնահատականով` օրինագծի ընդունումից հետո եւս մեծ աշխատանք կա` համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (այդ նպատակով ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը դիմել է դոնորներին` ‎ֆինանսական միջոցներ հայթայթելու համար), քաղաքացիների տեղեկացվածությունը մեծացնելու համար դասընթացների կազմակերպումը, իրավաբանական ծառայությունների մատուցումը եւ այլն: Տիկին Հալեպոտան ակնկալում է Աժ նախագահի եւ խորհրդարանի աջակցությունը օրենքի նախագծի ընդունման եւ հետագա աշխատանքներում:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, աջակցության պատրաստակամություն հայտնելով, կարեւորեց այն մեծ աշխատանքը, որ իրականացնում է ՄԱԿ-ի փախստականների գծով գրասենյակը ընդհանրապես` լինելով անաչառ կառույց, որ քաղաքական շահեր չի հետապնդում, այլ իրականացնում է կարեւոր մարդասիրական առաքելություն:    


25.06.2008
«Երեւանը 5 օրում». հանդիպում Ազգային ժողովում
Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց «Երեւանը 5 օրում-2008» երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցներին: Հանրապետությ...

18.06.2008
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն Ազգային ժողովում
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:Անդրադառնալով ԵԱՀԿ-ի հետ համագործակցո...

18.06.2008
Չեխիայի դեսպանն Ազգային ժողովում
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբին: Արձանագրելով վերջին շրջանում խորհրդարան...

10.06.2008
«Նաեւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք հպարտությամբ ներկայանալ աշխարհին»
 «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (RAA) հասարակական կազմակերպության նպատակն է գիտարշավների միջոցով գտնել հայկական ճարտարապետության կոթ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am