National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
18.06.2008
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն Ազգային ժողովում
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ստացել է պարոն Կապինոսի նամակը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ փորձագիտական եզրակացության պատրաստակամության մասին: Աժ նախագահը նշեց, որ խորհրդարանի որոշմամբ ստեղծվել է 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որի գործունեության շրջանակներում եւս ակնկալվում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցություն: Պարոն Թորոսյանն առաջարկեց ԵԱՀԿ-ին` հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մեթոդոլոգիայի հարցում միջազգային փորձի կիրառման նպատակով փորձագիտական աջակցություն ցույց տալ: Աժ նախագահը անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքին` նշելով, որ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը ԵԽԽՎ բանաձեւի առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ  ՀՀ Ազգային ժողովի հայտարարություն ընդունեց, որտեղ մանրամասն շարադրված են բանաձեւի կետերի վերաբերյալ կատարված աշխատանքները: Ակնհայտ է, որ բոլոր ուղղություններով որոշակի աշխատանք է կատարվել, բայց նաեւ` ժամանակ է պետք բոլոր երաշխավորությունները իրականացնելու համար, ուստի առաջիկայում էլ լարված աշխատանք է սպասվում: Նշվեց, որ ժողովրդավարության խորացման, քաղաքացիական հասարակության  լիարժեք կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումներում Հայաստանն ակնկալում է միջազգային կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ-ի գործուն աջակցությունը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, արձանագրելով տեսակետների համահունչ լինելը` հաստատեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը պատրաստ է աջակցել պետությանը կայունության եւ կանխատեսելիության խորացման գործընթացներում: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը` ելնելով իրականությունից, չշտապելով ու չշրջանցելով կուտակված խնդիրները, գործելով համաչափ: Ժողովրդավարության զարգացման, պետականության ամրապնդման խնդիրները Հայաստանի շահերից են բխում, ներքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակն էլ մղում է այդ խնդիրների լուծմանը, որոնց ընթացքում պետք է ղեկավարվել մրցակցային մթնոլորտի ամրապնդմամբ` առանց որի որեւէ երկրում զարգացում հնարավոր չէ: Պարոն Կապինոսը պատրաստակամություն հայտնեց փորձագիտական աջակցություն ցույց տալ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եւ ոլորտի կարգավորմանն ուղղված մյուս օրինագծերի փաթեթին (այդ շրջագծում կարեւորվեցին Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները` հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ): 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մեթոդական աջակցություն ցույց տալու առաջարկը պարոն Կապինոսը խոստացավ փոխանցել ԵԱՀԿ ղեկավարությանը եւ արդյունքների մասին տեղեկացնել ԱԺ նախագահին:  Նրա գնահատականով` ԵԱՀԿ-ն պետք է շահագրգիռ լինի աջակցել հանձնաժողովի աշխատանքներին` նպաստելու համար հանձնաժողովի գործունեության անկախությանը ու հասարակական վստահության ապահովմանը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:

25.06.2008
«Երեւանը 5 օրում». հանդիպում Ազգային ժողովում
Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց «Երեւանը 5 օրում-2008» երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցներին: Հանրապետությ...

18.06.2008
Չեխիայի դեսպանն Ազգային ժողովում
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբին: Արձանագրելով վերջին շրջանում խորհրդարան...

17.06.2008
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն Ազգային ժողովում
Հունիսի 17-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային:Հանդիպման առանցքու...

10.06.2008
«Նաեւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք հպարտությամբ ներկայանալ աշխարհին»
 «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (RAA) հասարակական կազմակերպության նպատակն է գիտարշավների միջոցով գտնել հայկական ճարտարապետության կոթ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am