National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գալուստ Գրիգորի Սահակյան
Ազգային ժողովի նախագահ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.04.1948
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում՝ որպես փականագործ: 1972-1991թթ. դասավանդել է Երեւանի թիվ 30 դպրոցում, եղել է թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ.՝ Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ (19.06.2007-17.11.2008թթ.): ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2014թ. ապրիլի 29-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

Պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2004թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2005թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ. ), Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալով (2007թ.), «Մեսրոպ Մաշտոց» մեդալով (2008թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով (2008թ.), «Խաչատուր Աբովյան» մեդալով (2008թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2010թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2011թ.):

Ամուսնացած է, ունի երկու որդի եւ հինգ թոռնիկ


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS