ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 065-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. Ազգային ժողովի խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ 065-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1 Սույն որոշումը՝ կից դիմումով, օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: