National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 015-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման.

1) 2-րդ հավելվածում (Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբ) «Արման Աբովյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը,

2) 20-րդ հավելվածում (Հայաստան-Իրան բարեկամական խումբ) «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը,

3) 39-րդ հավելվածում (Հայաստան-Մոլդովա բարեկամական խումբ) հանել  «Արտակ Մանուկյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը եւ լրացնել  «Արտակ Մանուկյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերը,

4) 42-րդ հավելվածում (Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբ) «Սրբուհի Գրիգորյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը,

5) 54-րդ հավելվածում (Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ) «Արկադի Խաչատրյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը:

2.  Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 015-Ա որոշումը լրացնել նոր 61-րդ (Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ), 62-րդ (Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ), 63-րդ (Հայաստան-Գվատեմալա բարեկամական խումբ) եւ 64-րդ (Հայաստան-Եթովպիա բարեկամական խումբ) հավելվածներով՝ համաձայն 1-ին, 2-րդ, 3-րդ եւ  4-րդ  հավելվածների :




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am