ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 24 ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
16.11.2020
Քվորում չլինելու պառճառով Խորհրդի նիստը սկսվեց ժամ 16.50-ին:
1. Քննարկված հարցը՝
«Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 16-ի նիստի օրակարգի նախագծի հաստատում»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 10, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է
2. Քննարկված հարցը՝
ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը հաստատելու մասին»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 10, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է
3. Քննարկված հարցը՝
ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը հաստատելու մասին»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 10, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է
4. Քննարկված հարցը՝
ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 10, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է
5. Քննարկված հարցը՝
ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին»
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարցի քննարկումը հետաձգվեց: