National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
09.06.2023
Շարունակվում է 2023 թ. խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագիրը. հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ
Շատ կարեւոր է երիտասարդների ներգրավվածությունը հայ քաղաքական կյանքին: Այն, ինչ իրականացնում եք հիմա, պահանջում է քաղաքական գիտելիքներ եւ քաղաքական միտ...
09.06.2023
Եկող տարվանից կբարձրանան ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների դրույքաչափերն ու գները. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաեւ ...
09.06.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է միջազգային պայմանագրի պահանջներին
««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից...
09.06.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
Նախագծով առաջարկվում է «Զբաղվածության մասին» օրենքից հանել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման համար հիմք հանդիսացող լիազորող նո...
09.06.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...
09.06.2023
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագ...
09.06.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
09.06.2023
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի հունիսի 12-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Հունիսի 12-ին՝ ժամը 10...
08.06.2023
Արման Եղոյանը հանդիպել է ՀՊՏՀ հայ եւ արտասահմանցի ուսանողների հետ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հունիսի 8-ին հյուրընկալել է խորհրդարան այցելած ՀՊՏՀ տնտեսության կարգավորման միջազգային...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր