National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
07.12.2022
Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից. Սոնա Ղազարյանի հարցն ԱԳ նախարարին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցն առնչվել է Ադրբեջանի հետ խա...
07.12.2022
Ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի չստորագրած փաստաթղթերի մշակման գործընթացը. Լիլիթ Մինասյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչ փուլում է Երեւանում ընթացած ՀԱՊԿ...
07.12.2022
Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդյունքում պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից եւ նպաստից
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդ...
07.12.2022
Արմեն Խաչատրյանի հարցը Կառավարության կողմից գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրերի վերաբերյալ
Պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել  է ՀՀ կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում...
07.12.2022
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտում բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման ընթացքով
«1988 թ. ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի, սակայն աղետի գոտում դեռեւս կան տնակներում բնակվող ընտանիքներ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքո...
07.12.2022
Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը. Նիկոլ Փաշինյան
Պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է երեկ տեղի ունեցած Տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապեր...
07.12.2022
Հայաստանը շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիթորինգային առաքելությամբ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելութ...
07.12.2022
Կենսաթոշակառուին եւ նպաստառուին անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրին միացել է 4 բանկ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է այս տարվա հուլիսի 1-ից գործող  կենսաթոշակառուի եւ նպաստառո...
07.12.2022
Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին փակելու վերաբերյալ
Պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն է խնդրել Ադրբեջանի՝ իբրեւ բնապահպանակա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր