Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
06.07.2022
Օրինագծի նպատակը մասնավորեցման միջոցով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն է
|
06.07.2022
Կարգավորումներ՝ արդար առեւտուր իրականացնելու համար
|
06.07.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
|
06.07.2022
Կվավերացվի «Խաղաղ պայմաններում տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը
|
06.07.2022
Ազգային ժողովը քննարկել է զինծառայողների բնակարանային ապահովությանը վերաբերող օրենսդրական առաջարկը
|
06.07.2022
ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստեր կգումարի
|
06.07.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ բացառվում է անչափահասների, ինչպես նաեւ կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը
|
06.07.2022
ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը, եթե 24 ժամվա ընթացքում վերացնեն իրավախախտումը
|
06.07.2022
Լրացումներ եւ փոփոխություններ ՀՀ ջրային օրենսգրքում
|