National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սիրելի բարեկամ,

ողջունում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր են խորհրդարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար: Ձգտելու ենք առավելագույն ջանքեր ներդնել, որ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությունը լինի ավելի մատչելի ու հասկանալի քաղաքացիների համար, իսկ վերջիններիս ձայնը` լսելի ու հասանելի Ազգային ժողովին:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն իր տեղեկատվական բազայով ու հագեցվածությամբ հնարավորություն է տալիս մի քանի լեզուներով տեղեկանալու խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը եւ խորհրդարանական անցուդարձին` դառնալով համագործակցության բաց հարթակ:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


Լուրեր
 Բոլոր լուրերը
19.04.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ունեցել է երկկողմ հանդիպումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօ...
18.04.2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ
Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների խումբը, որոնք ներկայացնում են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը, ապրիլի 18-ին...
18.04.2019
Քննարկվել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչներն ապրիլի 18-ին հանդիպել են ԱՄՆ-ի Ժողովր...
18.04.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա...
18.04.2019
Խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը եղել ե...
18.04.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Ի թիվս օրակար...
18.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 20-22-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա...
17.04.2019
ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցո...
17.04.2019
ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական  պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր