National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
22.02.2024
ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են երիտասարդ մասնագետներին
Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի 2024 թվականի ընտրված մասնակիցները փետրվարի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: ՀՀ ...
22.02.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Լիտվայի ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը
Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մենք կարեւորում ենք Լիտվայի հետ կապերի խորացումը, տարբեր ոլորտներում ու հ...
22.02.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է լրամշակման նպատակով
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի նիստի օրակարգում պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյ...
22.02.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
21.02.2024
Երիտասարդ մասնագետների օրակարգն Ազգային ժողովում հագեցած է եղել. նրանք հանդիպումների շարք են ունեցել
Մշտական հանձնաժողովները պառլամենտարիզմի կարեւոր հենասյուներից են, քանի որ դրանց միջոցով է օրենսդիրը հիմնականում իրականացնում իր գործառույթները: Խորհրդ...
21.02.2024
Քննարկվել են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստո...
21.02.2024
Հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծեր
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող լրացումները: Դրանք ներկայացրել է...
21.02.2024
Լրացումներ են առաջարկվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում
Կարեւորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայութ...
21.02.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակու...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր