National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
06.12.2022
Առաջարկվում է բարելավել համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը
Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին: Հարկային օր...
06.12.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ին, 114 սրահում կգումարի արտահերթ նիստ: Առողջապահության հար...
06.12.2022
Փոփոխություններ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ ...
06.12.2022
Ժամանակավորապես՝ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. փոփոխություններ եւ լրացում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում
«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրմա...
06.12.2022
Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել` հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա
2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալու...
06.12.2022
Ընտանեկան բժշկի, թերապեւտի եւ մանկաբույժի ընտրության կարգը կհաստատի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայ...
06.12.2022
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ որոշմամբ որ...
06.12.2022
Դեկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնո...
05.12.2022
Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ոլորտում օրենսդրության բարելավման նախագծին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր