


Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
|
11.11.2025
Կսահմանվեն կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման համար անհրաժեշտ եւ լիազորվող նորմեր
ՀՀ ԱԺ նոյեմբերի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կլիմայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի ...
|
11.11.2025
Նախագծով առաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական ու ճանապարհային հարկերի եւ պետական տուրքի վճարումները
Պետական սահմանի ցամաքային անցմանկետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցմ...
|
11.11.2025
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
|
|
11.11.2025
Քննարկվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական առաջարկ
|
11.11.2025
Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
|
11.11.2025
Առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ
|
|
11.11.2025
Քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
|
11.11.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
|
11.11.2025
Փոփոխություն «Պետական տուրքի մասին» օրենքում
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am
