National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
26.10.2021
Խորհրդարանը շարունակել է քննարկել օրակարգային հարցերը. նախատեսվում է քննիչ հանձնաժողով ստեղծել
Խորհրդարանը հոկտեմբերի 26-ի հերթական նիստերի ընթացքում քննարկել է  ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների  կողմից առաջարկված ...
26.10.2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հա...
26.10.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկե...
26.10.2021
Կառավարությունն առաջարկում է կրճատել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը
Հոկտեմբերի 26-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ ...
26.10.2021
Տեղի կունենա արարողություն՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կո...
26.10.2021
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատարին
Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆո...
26.10.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
26.10.2021
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել են «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ընդ...
25.10.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետին
Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Քաղա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր