Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
09.09.2024
Առաջարկվում է բարեփոխել օրենսդրական դաշտը եւ վերացնել օրենքներում առկա անհամապատասխանությունները
Առաջարկվում է բարեփոխել օրենսդրական դաշտը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություննե...
|
09.09.2024
Նախագծով 16 տարին լրացած անձն իր առողջական վիճակի մատչելի ձեւով տեղեկություն ստանալու իրավունք կունենա
Նախագծի նպատակն է ստեղծել օրենսդրական հիմքեր, ըստ որոնց? 16 տարին լրացած անձն իրավունք կունենա մատչելի ձեւով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, ...
|
09.09.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրա...
|
09.09.2024
Նախաձեռնությունը որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու, այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում. փոփոխություններ են առաջարկվում Քաղաքացիական օրենսգրքում
Առաջարկում ենք կասեցնել կամ վերջ դնել այն արատավոր երեւույթին, երբ պետությանը պատկանող գույքերն այս անցնող 30 տարիների ընթացքում այս կամ այն ճանապարհն...
|
09.09.2024
Նոր կարգավորում է առաջարկվում Աշխատանքային օրենսգրքի՝ հարկադիր պարապուրդին վերաբերող հոդվածում
Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Փոփոխությունը 265 հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին: Հարկադի...
|
09.09.2024
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն քրեական վարույթներով իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները
Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր: Դրանց մի մասը վերաբերելի է իրավական փոխօգնությանը, այդ թվում` քրեական ոլոր...
|
09.09.2024
Քննարկվել է ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաների տրամադրմանն առնչվող արձանագրությունը
«Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունն ընդունվել է Առեւտրի համաշխարհային կազմ...
|
09.09.2024
Առաջարկվում է ապահովել ՀՀ իրավական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան պետական տուրքերի չափ
Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է քաղաքացիական ու վարչական դատավարություններում ոլորտի բարեփոխման անհրաժեշտությամբ: Ազգային ժողովը սեպտեմբ...
|
09.09.2024
Համաձայնագրի վավերացումն ԱՊՀ երկրներին ծառայությունների ոլորտի համեմատական առավելություններն օգտագործելու հնարավորություն կտա
«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստ...
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am