National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
27.06.2022
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
Հունիսի 27-ին գումարված արտահերթ նստաշրջանում պատգամավորները քննարկել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնած...
27.06.2022
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի եւ Արծրուն Միրզոյանի թեկնածությունները
Հունիսի 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է  Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընտրության հարցը: ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյ...
27.06.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը...
27.06.2022
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովը հունիսի 27-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատ...
27.06.2022
Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները, հատկապես՝ մշակութային կապերը, շարունակական են. Սիսակ Գաբրիելյան
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունիսի 27-ին հանդիպել ...
27.06.2022
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախագահությամբ հունիսի 27-ին գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվե...
27.06.2022
Հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 ...
25.06.2022
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին ...
24.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային
Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր