National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
07.02.2023
Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ
Խորվաթիան Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հետ, ՄԱԿ-ում եղել է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի համահեղինակ: Հենց այս պահին մեր քույրերն ու եղբայ...
07.02.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է ...
07.02.2023
Քննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու...
07.02.2023
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրա...
06.02.2023
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 6-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգ...
06.02.2023
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փետրվարի 9-ին` ժամը 15:00-ին, 334 սրահում կկայանա Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ...
06.02.2023
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵԱՏՄ ա...
06.02.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
04.02.2023
ՀՀ Ազգային ժողովի եւ Ֆրանսիայի Սենատի աշխատակազմերը կխորացնեն համագործակցությունը
ՀՀ ԱԺ աշխատակազմի պատվիրակությունն ամփոփել է աշխատանքային այցը Ֆրանսիայի Սենատի աշխատակազմ: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Սենատի...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր