National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
01.10.2022
Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասն...
30.09.2022
Աշխատանքային քննարկում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերաբերյալ
2022 թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում  ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ըստ որի` 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է ի...
30.09.2022
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Հոկտեմբերի 3-ի...
30.09.2022
Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման նախարարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, Թվային բարեփոխումների, Սպառողների եւ սն...
29.09.2022
Մեր ժողովրդավար գործընկերներից ակնկալում ենք ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված օժանդակություն. Արթուր Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Չեխիա...
29.09.2022
Առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը. Վիլեն Գաբրիելյան
Բովանդակային փոփոխություններում մի կարեւոր կետ կա, այդ կետը վերաբերում է ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորմանը: Մենք առաջարկում ենք թույլատրել քա...
29.09.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
28.09.2022
Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում
Առողջապահության հարցերի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 28-ին համատեղ հանդիպում-քննարկում են ունեցել Առողջապահակ...
28.09.2022
Բարելավվում է քաղաքաշինության ոլորտի օրենսդրությունը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի բոլոր նախագծերը վերաբերել են քաղաքաշինության ոլորտին: Կառավարության հեղինակած ««Լիցենզ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր