Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
22.09.2025
Գործադիրն առաջարկում է ՀՀ կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում ապահովել կիբեռանվտանգ միջավայր
|
22.09.2025
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, վարձու աշխատողներինը՝ աճել. ներկայացվել է 2025 թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
|
22.09.2025
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում
|
22.09.2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ողջույնի խոսքը ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը
|
22.09.2025
Անդրանիկ Քոչարյանի ողջույնի խոսքը ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին
|
22.09.2025
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
|
22.09.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
|
22.09.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
|
21.09.2025
Հայաստանի Հանրապետությունը 34 տարեկան է
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am