National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
22.09.2025
Գործադիրն առաջարկում է ՀՀ կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում ապահովել կիբեռանվտանգ միջավայր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկ...
22.09.2025
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, վարձու աշխատողներինը՝ աճել. ներկայացվել է 2025 թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ին հրավիրված նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմա...
22.09.2025
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում
Պետական այլ մարմիններում ծառայած եւ Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում ն...
22.09.2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ողջույնի խոսքը ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը
Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: «Հարգելի՛ պարոն ...
22.09.2025
Անդրանիկ Քոչարյանի ողջույնի խոսքը ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին
Երեւանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկ...
22.09.2025
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:...
22.09.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
22.09.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
21.09.2025
Հայաստանի Հանրապետությունը 34 տարեկան է
34 տարի առաջ հայի ոգու եւ անկոտրում կամքի արդյունքում ներկա ու վաղվա սերունդներին շնորհվեց ՀՀ անկախ քաղաքացու պատվավոր կոչումը, ու Հայաստանը համաշխարհ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am