National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
03.09.2025
Փոփոխություններ եւ լրացումներ ՀՀ ջրային օրենսգրքում
Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսգրքով ամրագրված «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջ...
03.09.2025
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեակա...
03.09.2025
Երկարաժամկետ ներդրումների հնարավորություն կտրվի արոտավայրերի վարձակալման համար
Ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով նախագծով առաջարկվում է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (արոտավայրերի) նկատմամբ...
03.09.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակու...
03.09.2025
Նախագծով կսահմանվի պատասխանատվություն բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նույն արարքը բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելու դեպքերում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ քրեական ...
03.09.2025
Առաջարկվում է հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետբյուջեի հաշվին մասնագիտական պատրաստում անցնողներին կրթաթոշակ վճարելու կարգավորումները
Առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ ...
03.09.2025
Գործադիրն առաջարկում է ներդնել լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել են Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպա...
03.09.2025
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում է պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում նախատեսել
Օրենքի նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգ...
03.09.2025
Առաջարկվում է հնարավորություն տալ անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս ստանալու առցանց հասանելի տեղեկատվություն
Գործադիրն առաջարկում է տեղեկատվական շտեմարանները դարձնել հասանելի, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս հնարավոր լինի ստանալ առցանց հասանե...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am