National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
31.05.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մայիսի 31-ին Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:  ...
31.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2023 թվականին պետական բյուջեից հատկացվել է 25.3 մլրդ դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 2...
31.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 31-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լ...
31.05.2024
2023 թ. Էկոնոմիկայի նախարարությունը 5 ծրագրի շրջանակում իրականացրել է 25 միջոցառում
Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի 5 ծրագրի շրջանակում իրականացրել է 25 միջոցառում: Պլանավորվել էր 64 մլրդ 784 մլն դրամ, փաստացի ծախսվել է 62 մլ...
31.05.2024
Առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների գործընթացը. Քրիստինե Ղալեչյան
2023 թվականին ՏԿԵՆ իրականացրել է 21 ծրագիր եւ 138 միջոցառում: Գումարը կազմել է գրեթե 270 մլրդ դրամ, տարեկան ճշտված պլանի նկատմամբ կատարողականը եղել է ...
31.05.2024
Հակոբ Արշակյանի ողջույնի խոսքը Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Ի...
31.05.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայ...
31.05.2024
Պետբյուջեի եկամուտները նախորդ տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը. Ռուստամ Բադասյան
Պետական եկամուտների կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 11 միջոցառում. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտե...
31.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ hasmik.soghomonyan@parliament.am