National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
01.10.2025
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցի...
01.10.2025
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը
Խորհրդարանը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Ազգային...
30.09.2025
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն հանձնաժողովին է ներկայացրել իր առաջիկա ծրագրերը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ պատգամավոր  Զարուհի Բաթոյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել ...
30.09.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Կիպրոսի Ազգային տոնի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավոր...
30.09.2025
Նախաձեռնությամբ հիմնարար լուծումներ են առաջարկվում մեր երկրի կիբեռանվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
2021-2026 թվականների Կառավարության ծրագրով մենք հանձնառություն էինք ստանձնել իրականացնելու օրենսդրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրո...
30.09.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակության հետ
Բարձր եմ գնահատում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը եւ շնորհավորում եմ Հայաստանում 30-ամյա գործունեության կապակցությամբ: Կարեւորելով ՀՀ ԱԺ աշխատ...
30.09.2025
Չափումների միասնականության ապահովման բնագավառում կհստակեցվեն կարգավորումները
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում: Առաջարկվում է ընդլայնել օրենքի կարգավորման առարկան: Կ...
30.09.2025
Եկեք աշխատենք անհոգնել հաստատելու եւ ամրապնդելու խաղաղությունը. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գ...
30.09.2025
Կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25 տոկոսով. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն, գիտություն, բիզնես կապի ա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am