National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
07.07.2026
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում...
06.07.2026
Արման Եղոյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի տնօրենին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հուլիսի 6-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական ե...
06.07.2026
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքե...
06.07.2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մ...
05.07.2026
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի ...
03.07.2026
ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել եւ ընդունվել են երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը
Ազգային ժողովը հուլիսի 3-ի արտահերթ նստաշրջանում քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Կառավարության հեղինակած «Պետակա...
03.07.2026
Պարզաբանում
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Հայտնում ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հ...
03.07.2026
Ավարտվեց ԱԺ 8-րդ գումարման արտահերթ նստաշրջանը
Ավարտվեց Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ նստաշրջանը: Հնչեցին փոխադարձ շնորհակալական խոսքեր:...
03.07.2026
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
Հուլիսի 3-ին արտահերթ նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները երկր...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am