National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
25.11.2025
Հանձնաժողովը կողմ է քվեարկել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը
««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մա...
25.11.2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հ...
25.11.2025
Ավարտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովի աշխատանքը
Ազգային ժողովում նոյեմբերի 25-ին շարունակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Զարգացնելով խորհրդարանական բարեվարքության չափորոշիչները. ԵՄ Արեւելյան գործընկերության երկրն...
25.11.2025
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
25.11.2025
Արման Եղոյանը հյուրընկալել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլ...
25.11.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ...
24.11.2025
Ազգային ժողովում մեկնարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում քննարկվել են խորհրդարանական բարեվարքության չափորոշիչները
ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Զարգացնելով խորհրդարանական բարեվարքության չափորոշիչները. ԵՄ Արեւելյան գործընկերության ե...
24.11.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին
Նախագծերի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած հարցերը կանոնակարգելու, օրենքներում առկա որոշ դրույթներ գործող օրենսդրությանը հա...
24.11.2025
Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը. Սարգիս Խանդանյան
Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը: Մենք կարեւորում ենք երկու երկրների միջեւ խորհրդարանա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am