National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
10.10.2025
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Տնտեսական հարցերի մշտական հանձ...
10.10.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին: Շնորհավորելով դես...
10.10.2025
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Ողջունե...
10.10.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Կողմեր...
08.10.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Քնն...
06.10.2025
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախագծեր է քննարկել
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ...
06.10.2025
Դատական օրենսգրքի կարգավորումն առաջարկվում է համապատասխանեցնել ՍԴ որոշմանը
Օրենսդրական առաջարկով նախատեսվում է Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը: Ըստ այդմ` դատավորին եւ Բարձրագու...
06.10.2025
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկվել է Պետական-իրավական ...
06.10.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am