National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
30.01.2026
Աշխատանքային քննարկում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Առողջապահության համընդհանուր ապահովա...
30.01.2026
Հակոբ Արշակյանն ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ...
30.01.2026
Խորհրդարանում հյուրընկալվել է Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամներ Մարիա Կարապետյանը, Միքայել Թումասյանը եւ Գայանե Եղիազարյանը հունվարի 30-ին հանդիպել են Հունգարիայի Ազգ...
30.01.2026
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 09.02.2026 - 14:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 20.02.2026 - 14:00:   1. Տարածաշրջանայի...
30.01.2026
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ա...
30.01.2026
Վահե Ղալումյանն ընդունել է Իշտվան Յակաբի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալ...
30.01.2026
Աշխատանքային քննարկում. ուղիղ հեռարձակում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը:...
30.01.2026
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը 11:00- ին, 414 դահլիճում: Տնտեսական հարցերի մշտական...
29.01.2026
ՀՀ ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՀՀ ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը հունվարի 29-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության ար...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am