National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
18.11.2025
Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար. Սարգիս Խանդանյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Ստամբուլում...
18.11.2025
Մեզ համար միանշանակ է, որ խաղաղության կարեւորագույն հիմքերից են ժողովրդավարական ընտրությունները. Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավոր...
18.11.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտա...
18.11.2025
Հանրային քննարկում «Մարտի 1-ի գործի» վերաբերյալ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 18-ին կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Մարտի 1-ի գործի» քնն...
18.11.2025
Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ երկկողմ հանդիպում
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խո...
17.11.2025
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 17-ին ...
17.11.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը, ձգտումն ու նպատակների հանդեպ հավատը կդա...
14.11.2025
Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդ...
14.11.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Ֆինանսավարկային ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am