National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
03.12.2025
ԱԺ նախագահը պաշտոնական այցով Աթենքում էր. հանդիպումներ ու առանցքային քննարկումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Ավանդական բարեկամական հարաբերություններ, պատմականորեն ձեւավորված սերտ կապեր, ընդհանուր արժեքներ, քաղաքական ու տնտեսական հարաբերություններ, մշակութային...
03.12.2025
Առաջարկվում է կանոնակարգել արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները
Նախագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կանոնակարգող երկու հիմնական օրենքներում առկա որոշ դրույթներ գոր...
03.12.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել
Դեկտեմբերի 3-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրեն...
03.12.2025
Առաջարկվում է քրեադատավարական նորմերը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Օրինագծի ընդունմամբ կապահովվի քրե...
03.12.2025
Լիազորող նորմ սահմանելուն միտված օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի փաթեթը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել խմելու եւ ոռոգման ջրի ոլորտներում Կառավարության կողմից սահմանվող իրավական ակտերի հստակեցման եւ օ...
03.12.2025
Առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել մի շարք կազմակերպություններում
Նախագծով առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել հանրային իշխանության մարմիններում,  առողջապահության, սոցիալական, շրջակա միջա...
03.12.2025
Հստակեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի որոշ դրույթներ
Նախագծով փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներում: Նշված հոդվածները վերաբերում են ապօրինի հարստացմանը եւ Կոռուպց...
03.12.2025
Նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում
Համաձայնագրի նպատակներից են բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադր...
03.12.2025
Քննարկվել է ԱՊՀ շրջանակում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցությանը վերաբերող արձանագրությունը
Դեռեւս 2007 թվականին Հայաստանը, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ այլ երկրներ ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am