National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
11.11.2025
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Նոյեմբերի 11-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ: «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում ...
11.11.2025
Քննարկվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական առաջարկ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամ...
11.11.2025
Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» գործող օրենքը սահմանում է, թե ովքեր են հավերժացման ենթակա: Սահմանվում են հայրենի...
11.11.2025
Առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության անվերապահ պ...
11.11.2025
Քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում՝ ըստ որի քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն պետք է քննվեն գրավոր ընթացակարգով: Այս...
11.11.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների...
11.11.2025
Փոփոխություն «Պետական տուրքի մասին» օրենքում
Նախագծով առաջարկվում է  «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ա...
11.11.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ:...
11.11.2025
Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային ծանուցման ամբողջական մեխանիզմ
Ունենք իրավիճակ, երբ պետություն-քաղաքացի, որոշ դեպքերում նաեւ քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում անձինք չեն կարողանում պատշաճ ծանուցվել եւ իրացնել...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am