Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
06.05.2025
Քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը
|
06.05.2025
Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին
|
06.05.2025
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը
|
06.05.2025
Ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրել են պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ
|
06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը
|
05.05.2025
Թագուհի Ղազարյանը հանդիպել է Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի պետական գերատեսչությունների ու քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին
|
05.05.2025
Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը
|
05.05.2025
Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
|
05.05.2025
Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am