National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
23.09.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է FESEI ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է FESEI (Fundaciցn de Estudios ...
23.09.2025
Երեւանը հյուրընկալել է ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին
Հայաստան է ժամանել կառույցի անդամ եւ ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ: Աշխարհաքաղաքական վերաձեւումների պայմաններում  ու կովկասյան տարած...
23.09.2025
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի հետ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը սեպտեմբերի 23-ին հան...
23.09.2025
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցությա...
23.09.2025
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար...
23.09.2025
Երեւանում ավարտվել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը
Երեւանում սեպտեմբերի 23-ին շարունակվել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Օրակարգում «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ա...
23.09.2025
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, 214  դահլիճում կգումարվի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշ...
22.09.2025
ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարում քննարկվել են տարածաշրջանային մարտահրավերները
Երեւանում շարունակվում է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Զեկույցները վերաբերել են «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամր...
22.09.2025
Խորհրդարանական լսումներ երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության շուրջ
Կառավարության մեր գործընկերները մշակել են օրենսդրական փաթեթ, որի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծումն ու ամր...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am